10:33  ,  1 հոկտեմբերի, 2026

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում ֆինանսական զեղծարարության համար, հաղորդում է The Sun-ը։

Անգլիական Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել 2009/2010 - 2017/2018 թվականների 9 մրցաշրջանների ընթացքում ֆինանսական կանոնները խախտելու մեջ։ Ակումբին սպառնում է հեռացում Պրեմիեր լիգայից։

Հանձնաժողովի հետաքննության արդյունքները կարող են հետաքրքրել նաեւ իրավապահ եւ հարկային մարմիններին։ Եթե հարուցվի քրեական հետապնդում, ակումբի ղեկավարությանը կներկայացվի մեքենայության վերաբերյալ մեղադրանք, որի համար նախատեսված է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

«Մանչեսթեր Սիթին» կարող է անկախ հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկել մինչեւ հոկտեմբերի 2-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում