11:35  ,  1 հոկտեմբերի, 2026

ՈՒԵՖԱ-ի հայացքը՝ Եղիշե Մելիքյանի հույզերին (տեսանյութ)

 ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հույզերով։

Կազմակերպության մամուլի ծառայությունը տեսանյութը մեկնաբանել է հետևյալ հումորային մակագրությամբ. «Երբ մայրիկն ասում է, որ կարող ես ճաշի համար ուտելիք պատվիրել»։

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել է Լատվիային, երկրորդ տուրում 2:3 հաշվով պարտվել է Չեռնոգորիային։

Երրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 2-ին կխաղա Կիպրոսի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում