18:32  ,  7 փետրվարի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։

Անգլիացի Մայքլ Քերիկի գլխավորած թիմից աչքի ընկան կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն ու պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Մանչեսթեր Յունայթեդը» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում եւ 44 միավորով չորրորդն է։ «Տոտենհեմը» 14-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Բրայան Մբեմո, 38, Բրունու Ֆերնանդեշ, 81

Հեռացում՝ Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), 29

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news