18:32 7 փետրվարի, 2026Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։
Անգլիացի Մայքլ Քերիկի գլխավորած թիմից աչքի ընկան կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն ու պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
«Մանչեսթեր Յունայթեդը» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում եւ 44 միավորով չորրորդն է։ «Տոտենհեմը» 14-րդն է՝ 29 միավոր։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ)
Բրայան Մբեմո, 38, Բրունու Ֆերնանդեշ, 81
Հեռացում՝ Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), 29
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.