22:56  ,  31 հունվարի, 2026

«Նապոլին» պարտության մատնեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Անտոնիո Վերգարան եւ իսպանացի պաշտպան Միգել Գուտիերեսը։

«Նապոլին» 46 միավորով երրորդն է, «Ֆիորենտինան» 18-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Նապոլի» - «Ֆիորենտինա»՝ 2:1 (տեսանյութ)

Անտոնիո Վերգարա, 11, Միգել Գուտիերես, 49 - Մանոր Սոլոմոն, 57

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news