Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Կրեմոնեզեի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։
Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Բրեմերը, կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը, թուրք հարձակվող Քենան Յիլդիզը, ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Յուվենտուսի» օգտին։
«Յուվենտուսը» 39 միավորով չորրորդն է, «Կրեմոնեզեն» 13-րդ տեղում է՝ 22 միավոր։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Յուվենտուս» - «Կրեմոնեզե»՝ 5:0
Բրեմեր, 12, Ջոնաթան Դեւիդ, 15, Քենան Յիլդիզ, 35, Ֆիլիպո Տերաչանո, 48, ինքնագոլ, Ուեսթոն Մաքենի, 64
Չիրացրած 11մ՝ Քենան Յիլդիզ («Յուվենտուս»), 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի