Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամփոփել է 2025 թ. արդյունքներն ու շնորհավորական ուղերձ հղել Ամանորի առթիվ:
«Հայկական բռնցքամարտի մեծ ընտանիք, մեր համատեղ ջանքրեով 2025-ը հայկական բռնցքամարտի պատմության մեջ կմնա որպես հաջողությունների ու պատմական նվաճումների տարի։ Մեր միասնական աշխատանքի, նվիրումի և անսասան կամքի շնորհիվ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում այս տարի նվաճեցինք 78 մեդալ՝ գրանցելով բոլոր ժամանակների լավագույն արդյունքը։
Տարին հիշարժան էր նաև կազմակերպչական առումով։ Ամենաբարձր մակարդակով անցկացվեցին մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, որտեղ նույնպես արձանագրեցինք պատմական արդյունքներ՝ ևս մեկ անգամ բարձր պահելով հայկական սպորտի ու բռնցքամարտի պատիվը :
Վստահ եմ, որ առաջիկայում նույնպես ջանքն ու եռանդ չենք խնայի հայրենիքին նոր հաղթանակներ, նոր մեդալներ և նոր հպարտության պահեր պարգևելու համար։
Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Թող գալիք տարին լինի խաղաղ, առողջ, հաջողություններով լի և հաղթանակների տարի»,- գրել է ֆեդերացիայի նախագահը ֆեյսբուքյան էջում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:16 , 28 հոկտեմբերի
21:12 , 28 հոկտեմբերի
20:46 , 28 հոկտեմբերի 
20:30 , 28 հոկտեմբերի
19:05 , 28 հոկտեմբերի
18:31 , 28 հոկտեմբերի
18:04 , 28 հոկտեմբերի 
17:20 , 28 հոկտեմբերի
17:01 , 28 հոկտեմբերի
16:02 , 28 հոկտեմբերի