14:21 30 դեկտեմբերի, 2025Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամփոփել է 2025 թ. արդյունքներն ու շնորհավորական ուղերձ հղել Ամանորի առթիվ:
«Հայկական բռնցքամարտի մեծ ընտանիք, մեր համատեղ ջանքրեով 2025-ը հայկական բռնցքամարտի պատմության մեջ կմնա որպես հաջողությունների ու պատմական նվաճումների տարի։ Մեր միասնական աշխատանքի, նվիրումի և անսասան կամքի շնորհիվ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում այս տարի նվաճեցինք 78 մեդալ՝ գրանցելով բոլոր ժամանակների լավագույն արդյունքը։
Տարին հիշարժան էր նաև կազմակերպչական առումով։ Ամենաբարձր մակարդակով անցկացվեցին մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, որտեղ նույնպես արձանագրեցինք պատմական արդյունքներ՝ ևս մեկ անգամ բարձր պահելով հայկական սպորտի ու բռնցքամարտի պատիվը :
Վստահ եմ, որ առաջիկայում նույնպես ջանքն ու եռանդ չենք խնայի հայրենիքին նոր հաղթանակներ, նոր մեդալներ և նոր հպարտության պահեր պարգևելու համար։
Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Թող գալիք տարին լինի խաղաղ, առողջ, հաջողություններով լի և հաղթանակների տարի»,- գրել է ֆեդերացիայի նախագահը ֆեյսբուքյան էջում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.