Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» տանը 2:1 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկավ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ լոնդոնյան թիմի օգտին։
«Արսենալը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։
Չեմպիոն «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։
41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը։ Մեկ րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
ՃՏՊ-ում զոհված պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի որդիներ Դինիսն ու Դուարտեն հանդիպումից առաջ դուրս եկան խաղադաշտ եւ հարգեցին հոր հիշատակը։
Դիոգու Ժոտան 2017-ին Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել էր «Վուլվերհեմփթոն», 2020-ին միացել էր «Լիվերպուլին»։
«Լիվերպուլը» 32 միավորով չորրորդն է։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Արսենալ» - «Բրայթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 14, Ժորժինյո Ռյուտեր, 52, ինքնագոլ - Դիեգո Գոմես, 64
«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Ռայան Գրավենբերխ, 41, Ֆլորիան Վիրց, 42 - Սանտիագո Բուենո, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի