20:54 27 դեկտեմբերի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» տանը 2:1 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկավ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ լոնդոնյան թիմի օգտին։
«Արսենալը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։
Չեմպիոն «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։
41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը։ Մեկ րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
ՃՏՊ-ում զոհված պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի որդիներ Դինիսն ու Դուարտեն հանդիպումից առաջ դուրս եկան խաղադաշտ եւ հարգեցին հոր հիշատակը։
Դիոգու Ժոտան 2017-ին Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել էր «Վուլվերհեմփթոն», 2020-ին միացել էր «Լիվերպուլին»։
«Լիվերպուլը» 32 միավորով չորրորդն է։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Արսենալ» - «Բրայթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 14, Ժորժինյո Ռյուտեր, 52, ինքնագոլ - Դիեգո Գոմես, 64
«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Ռայան Գրավենբերխ, 41, Ֆլորիան Վիրց, 42 - Սանտիագո Բուենո, 52
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.