19:57  ,  23 նոյեմբերի, 2025

«Ռոման» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։ 

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից գոլերը խփեցին արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն, իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը եւ բրազիլացի պաշտպան Ուեսլի Ֆրանսան։

«Ռոման» 27 միավորով առաջատարն է եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիին»։ «Ռոմային» հավասարվելու հնարավորություն ունի 24 միավորով երրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերը», որն այս տուրում կմրցի «Միլանի» հետ։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Ռոմա»՝ 1:3 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Ֆոլինո, 90+3 - Մատիաս Սոուլե, 17, Էվան Ֆերգյուսոն, 64, Ուեսլի Ֆրանսա, 69

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում