19:57 23 նոյեմբերի, 2025Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից գոլերը խփեցին արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն, իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը եւ բրազիլացի պաշտպան Ուեսլի Ֆրանսան։
«Ռոման» 27 միավորով առաջատարն է եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիին»։ «Ռոմային» հավասարվելու հնարավորություն ունի 24 միավորով երրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերը», որն այս տուրում կմրցի «Միլանի» հետ։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Կրեմոնեզե» - «Ռոմա»՝ 1:3 (տեսանյութ)
Ֆրանչեսկո Ֆոլինո, 90+3 - Մատիաս Սոուլե, 17, Էվան Ֆերգյուսոն, 64, Ուեսլի Ֆրանսա, 69
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.