Իտալիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմային»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ)։
Արդեն 6-րդ րոպեին 28-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո աչքի ընկավ 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 74-րդ րոպեին զգուցաշվեց դեղին քարտով։
«Ինտերը» 15 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունեն նաեւ չեմպիոն «Նապոլին» ու «Ռոման»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի