00:30  ,  8 հոկտեմբերի, 2025

ՀՖՖ-ն տուգանվել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն քննարկել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումները եւ 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ գրանցվել են «թիմային կարգապահական խախտումներ, կարգուկանոնի եւ անվտանգության խախտումներ, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառություն կամ այլ առարկաների այրելու դեպքեր»։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Իռլանդիա հանդիպման ժամանակ խախտումներն ավելի քիչ են եղել (կարգուկանոնի և անվտանգության խախտումներ, հրավառություն) եւ ՀՖՖ-ն տուգանվել է հազար (1000) շվեյցարական ֆրանկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news