00:30 8 հոկտեմբերի, 2025Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն քննարկել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումները եւ 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ գրանցվել են «թիմային կարգապահական խախտումներ, կարգուկանոնի եւ անվտանգության խախտումներ, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառություն կամ այլ առարկաների այրելու դեպքեր»։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Իռլանդիա հանդիպման ժամանակ խախտումներն ավելի քիչ են եղել (կարգուկանոնի և անվտանգության խախտումներ, հրավառություն) եւ ՀՖՖ-ն տուգանվել է հազար (1000) շվեյցարական ֆրանկով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.