12:30  ,  12 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտի ռինգի մրցավարն ամերիկացի է

Հայտնի է դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտի մրցավարների անունները:

Ռինգի գլխավոր մրցավարը կլինի ամերիկացի Մարկ Նելսոնը, ով 40 չեմպիոնական մենամարտեր է սպասարկել: Եզրային մրցավարներն են Միխայ Լեուն, Կլարկ Սամարտինոն եւ Զելթան Էնյեդին: Մրցամարտի սուպերվայզերը Իստավան Կովաչն է, հայտնում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին կպաշտպանի առաջին անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում