Հայտնի է դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտի մրցավարների անունները:
Ռինգի գլխավոր մրցավարը կլինի ամերիկացի Մարկ Նելսոնը, ով 40 չեմպիոնական մենամարտեր է սպասարկել: Եզրային մրցավարներն են Միխայ Լեուն, Կլարկ Սամարտինոն եւ Զելթան Էնյեդին: Մրցամարտի սուպերվայզերը Իստավան Կովաչն է, հայտնում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին կպաշտպանի առաջին անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի