00:41  ,  8 սեպտեմբերի, 2025

Իսպանիան 6 գոլ խփեց Թուրքիային (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական խաղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան հյուրընկալվեց Թուրքիային եւ առավելության հասավ 6:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն։ Դուբլ ձեւակերպեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։ Աչքի ընկավ նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը։

Իսպանիան երկու խաղից հետո 6 միավորով E խմբի առաջատարն է, Թուրքիան 3 միավորով երրորդն է։

Խմբի մյուս խաղում Վրաստանը 3:0 հաշվով հաղթել էր Բուլղարիային։

ԱԱ-2026, ընտրական մրցաշար, եվրոպական գոտի

E խումբ

Թուրքիա - Իսպանիա՝ 0:6 (տեսանյութ)

Պեդրի, 6, 63, Միկել Մերինո, 22, 45+1, 58, Ֆերան Տորես, 53

Վրաստան - Բուլղարիա՝ 3:0 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 30, Նիկա Գագնիձե, 44, Ժորժ Միկաուտաձե, 65

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news