00:59  ,  20 օգոստոսի, 2025

«Ռեալը» հաղթեց Մբապեի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Օսասունային»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 51-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որի նկատմամբ էլ խախտել էին կանոնները տուգանային հրապարակում (տեսանյութ)։

Առաջին տուրում հաղթանակ են տարել նաեւ չեմպիոն «Բարսելոնան», «Ռայո Վալիեկանոն», «Վիլյառեալը», «Խետաֆեն», Բիլբաոյի «Աթլետիկը», «Ալավեսը» եւ «Էսպանյոլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news