00:59 20 օգոստոսի, 2025Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Օսասունային»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Միակ գոլը 51-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որի նկատմամբ էլ խախտել էին կանոնները տուգանային հրապարակում (տեսանյութ)։
Առաջին տուրում հաղթանակ են տարել նաեւ չեմպիոն «Բարսելոնան», «Ռայո Վալիեկանոն», «Վիլյառեալը», «Խետաֆեն», Բիլբաոյի «Աթլետիկը», «Ալավեսը» եւ «Էսպանյոլը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.