18:04  ,  13 նոյեմբերի, 2026

«Միլանն» առաջարկ կանի Վան Դեյքին

Իտալական «Միլանը» հույս ունի համաձայնության հասնել անգլիական «Լիվերպուլի» եւ Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյքի հետ։

Նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ կավարտվի հաջորդ ամռանը։ «Լիվերպուլը» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին։ Իրավիճակից ցանկանում է օգտվել «Միլանը», հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Վան Դեյքի ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական «Գալաթասարայը», «Ֆեներբահչեն» եւ «Տրաբզոնսպորը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print