Ամերիկացի լողորդուհի Քեթի Լեդեկին դարձավ աշխարհի 23-ակի չեմպիոն։ Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճով 800 մետրում՝ ցույց տալով 8.05,62 արդյունք, ինչը աշխարհի առաջնությունների ռեկորդ է։ Լեդեկին 7-րդ անգամ նվաճեց տիտղոսն այս մրցատարածությունում։
Այս առաջնությունում Լեդեկին նվաճել էր ոսկե մեդալ նաեւ ազատ ոճով 1500 մետրում։
Քեթի Լեդեկին աշխարհի առաջնությունների 17 ոսկե մեդալ է նվաճել անհատական, 6 ոսկե մեդալ՝ փոխանցումալողում։
28-ամյա Լեդեկին կանանց ռեկորդակիր է աշխարհի առաջնություններում նվաճած տիտղոսների քանակով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի
14:24 , 8 հոկտեմբերի
12:07 , 8 հոկտեմբերի
09:27 , 8 հոկտեմբերի
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի