18:37 2 օգոստոսի, 2025Ամերիկացի լողորդուհի Քեթի Լեդեկին դարձավ աշխարհի 23-ակի չեմպիոն։ Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճով 800 մետրում՝ ցույց տալով 8.05,62 արդյունք, ինչը աշխարհի առաջնությունների ռեկորդ է։ Լեդեկին 7-րդ անգամ նվաճեց տիտղոսն այս մրցատարածությունում։
Այս առաջնությունում Լեդեկին նվաճել էր ոսկե մեդալ նաեւ ազատ ոճով 1500 մետրում։
Քեթի Լեդեկին աշխարհի առաջնությունների 17 ոսկե մեդալ է նվաճել անհատական, 6 ոսկե մեդալ՝ փոխանցումալողում։
28-ամյա Լեդեկին կանանց ռեկորդակիր է աշխարհի առաջնություններում նվաճած տիտղոսների քանակով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.