Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ «հայացքների մենամարտ» անցկացրեց Ստամբուլում։
Հուլիսի 2-ին Հովհաննես Բաչկովը եւ Խոլիսանի Նդոնգենին IBA Pro-7 Champions Night մրցաշարում կմենամարտեն 63,5 կգ քաշային կարգում:
Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո այս տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։
Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում Հովհաննես Բաչկովը հաղթել էր վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Հայաստանի հավաքականի ավագը նվաճել էր WBA Continental տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի