00:32 2 հուլիսի, 2025Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ «հայացքների մենամարտ» անցկացրեց Ստամբուլում։
Հուլիսի 2-ին Հովհաննես Բաչկովը եւ Խոլիսանի Նդոնգենին IBA Pro-7 Champions Night մրցաշարում կմենամարտեն 63,5 կգ քաշային կարգում:
Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո այս տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։
Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում Հովհաննես Բաչկովը հաղթել էր վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Հայաստանի հավաքականի ավագը նվաճել էր WBA Continental տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.