20:00  ,  27 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Նովակ Ջոկովիչի վստահ մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Սերբ թենիսիստը 6:3, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 98-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի ֆրանսիացիներ Կորենտեն Մուտեի եւ Կլեման Տաբյուրի դիմակայության հաղթող։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News