20:17  ,  22 մայիսի, 2025

Ռոմերոն՝ Եվրոպայի լիգայի լավագույն խաղացող

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան եւ ավագ Ռոմերոն ճանաչվել է Եվրոպայի լիգայի լավագույն խաղացող ամբողջ մրցաշրջանի արդյունքում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։

Եզրափակիչում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ռոմերոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English