23:00  ,  18 մայիսի, 2025

«Ռեալի» եւ «Աթլետիկոյի» հաղթանակները, «Բարսելոնայի» պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Կատալոնական թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 85 միավորով։

Փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ 2:0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլերի շնորհիվ։

Արքայական թիմը 81 միավորով երկրորդն է։

Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց «Բետիսին» եւ 73 միավորով երրորդն է։

Բիլբաոյի «Աթլետիկը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Վալենսիային» եւ չորրորդն է՝ 70 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 75, Ջուդ Բելինգեմ, 87

Հեռացումներ՝ Լուակ Բադե («Սեւիլիա»), 12, Իսաակ Ռոմերո («Սեւիլիա»), 48

«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 0:1 (տեսանյութ)

Ալեքս Բերենգեր, 72

 «Աթլետիկո  Մադրիդ» - «Բետիս»՝ 4:1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 10, 75, Ռոբեն Լե Նորման, 45+3, Անխել Կոռեա, 90+6 - Պաբլո Ֆորնալս, 67

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 2:3 (տեսանյութ)

Լամին Յամալ, 38, Ֆերմին Լոպես Մարտին, 45+5 - Այոսե Պերես, 4, Սանտիագո Կոմեսանյա, 50, Տեյջոն Բյուկենեն, 80

 

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում