23:00 18 մայիսի, 2025Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
Կատալոնական թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 85 միավորով։
Փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ 2:0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլերի շնորհիվ։
Արքայական թիմը 81 միավորով երկրորդն է։
Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց «Բետիսին» եւ 73 միավորով երրորդն է։
Բիլբաոյի «Աթլետիկը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Վալենսիային» եւ չորրորդն է՝ 70 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր
«Սեւիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 75, Ջուդ Բելինգեմ, 87
Հեռացումներ՝ Լուակ Բադե («Սեւիլիա»), 12, Իսաակ Ռոմերո («Սեւիլիա»), 48
«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 0:1 (տեսանյութ)
Ալեքս Բերենգեր, 72
«Աթլետիկո Մադրիդ» - «Բետիս»՝ 4:1 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 10, 75, Ռոբեն Լե Նորման, 45+3, Անխել Կոռեա, 90+6 - Պաբլո Ֆորնալս, 67
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 2:3 (տեսանյութ)
Լամին Յամալ, 38, Ֆերմին Լոպես Մարտին, 45+5 - Այոսե Պերես, 4, Սանտիագո Կոմեսանյա, 50, Տեյջոն Բյուկենեն, 80
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.