01:27  ,  16 մայիսի, 2025

«Բարսելոնան նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը։

Լա Լիգայի առաջնության 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 2:0  հաշվով։

53-րդ րոպեին աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ)։

Ավելացված 6-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը (տեսանյութ)։

«Բարսելոնան» 85 միավորով ապահովեց առաջին տեղը եւ 28-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» հետ է 7 միավոր։

Նախորդ անգամ կատալոնական թիմը Լա Լիգայի տիտղոսը նվաճել էր 2023-ին։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news