01:27 16 մայիսի, 2025«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը։
Լա Լիգայի առաջնության 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
53-րդ րոպեին աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը (տեսանյութ)։
«Բարսելոնան» 85 միավորով ապահովեց առաջին տեղը եւ 28-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» հետ է 7 միավոր։
Նախորդ անգամ կատալոնական թիմը Լա Լիգայի տիտղոսը նվաճել էր 2023-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.