Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
85-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Նիկո Օ’Ռայլին։ Ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց 30-ամյա խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։
«Մանչեսթեր Սիթին» 58 միավորով չորրորդն է, «Էվերտոնը» 13-րդն է՝ 38 միավոր։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
Նիկո Օ’Ռայլի, 85, Մատեո Կովաչիչ, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի