01:58  ,  18 ապրիլի, 2025

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» թրիլերային հաղթանակը, «Տոտենհեմը» հաղթեց, «Լացիոն» լքեց պայքարը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները և հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում 5-4 հաշվով անհավանական հաղթանակ տարավ ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ: 89-րդ րոպեից «Լիոնը» խաղում էր 10 ֆուտբոլիստով և կարողացավ 2 գոլի առավելություն ստանալ լրացուցիչ ժամանակում, սակայն Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատասխանեց 3 գոլով և դարձավ տպավորիչ «քամբեքի» հեղինակ:

Ինչպես առաջին խաղի, այնպես էլ պատասխան մրցավեճի հիմնական ժամանակում գրանցվեց 2:2 հաշիվը:

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Իսպանական ակումբը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց շոտլանդական «Ռեյնջերսից», որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էր գոլազուրկ ոչ ոքիով:

Իտալական «Լացիոն» սեփական խաղադաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին», որը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» պայքարից դուրս թողած Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Գերմանիայում կայացած պատասխան խաղում անգլիական ակումբը հաղթեց 1:0 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 1-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 5:4 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:2)

Մանուել Ուգարտե, 10, Դիոգու Դալո, 45+1, Բրունու Ֆերնանդեշ, 114 (11մ), Կոբի Մեյնու, 120, Հարի Մագուայեր, 120+1 – Կորանտեն Տոլիսո, 71, Ալեքսանդր Լակազեթ, 78, 108 (11մ), Ռայան Չերկի, 105

Հեռացում՝ Կորանտեն Տոլիսո, 89 («Լիոն»)

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 2:0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:0)

Օյան Սանսեթ, 45+4 (11մ), Նիկո Ուիլյամս, 80

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:1)

Դոմենիկ Սոլանկե, 43 (11մ)

«Լացիո» (Իտալիա) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 3:1, 11-մետրանոցներով՝ 3:2, (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:2)

Վալենտին Կաստելյանոս, 21, Տիջանի Նոսլին, 90+3, Բուլայե Դիա, 100 – Անդրեաս Հելմերսեն, 109

Հեռացում՝ Անդրեաս Հելմերսեն, 120 («Բուդյո-Գլիմտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում