22:24  ,  12 ապրիլի, 2025

«Արսենալը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Բրենթֆորդի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» գանացի կիսապաշտպան Թոմաս Փարթին։ 74-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Կոնգոյի ԴՀ-ն ներկայացնող հարձակվող Յոան Վիսան։

«Արսենալը» 63 միավորով երկրորդն է եւ 10 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բրենթֆորդը» 11-րդ տեղում է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Արսենալ» - «Բրենթֆորդ»՝ 1:1 (տեսանյութ)

Թոմաս Փարթի, 61 - Յոան Վիսա, 74

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում