18:56  ,  6 ապրիլի, 2025

«Լիվերպուլը» պարտվեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։

23-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի պաշտպան Ռայան Սեսենյոն, 32-րդ րոպեին դաշտի տերերի առաջ մղեց նիգերիացի հարձակվող Ալեքս Այուոբին։ 5 րոպե անց «Ֆուլհեմի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Մունիսը։

72-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

«Լիվերպուլը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 48 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Ռայան Սեսենյոն, 23, Ալեքս Այուոբի, 32, Ռոդրիգո Մունիս, 37 - Ալեքսիս Մաք Ալիսթեր, 14, Լուիս Դիաս, 72

«Բրենթֆորդ» - «Չելսի»՝ 0:0

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 3:1 (տեսանյութ)

Բրենան Ջոնսոն, 13, 42, Մատիս Տել, 90+6, 11մ - Մատեուշ Ֆերնանդեշ, 90

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում