18:56 6 ապրիլի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։
23-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի պաշտպան Ռայան Սեսենյոն, 32-րդ րոպեին դաշտի տերերի առաջ մղեց նիգերիացի հարձակվող Ալեքս Այուոբին։ 5 րոպե անց «Ֆուլհեմի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Մունիսը։
72-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
«Լիվերպուլը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 48 միավոր։
Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)
Ռայան Սեսենյոն, 23, Ալեքս Այուոբի, 32, Ռոդրիգո Մունիս, 37 - Ալեքսիս Մաք Ալիսթեր, 14, Լուիս Դիաս, 72
«Բրենթֆորդ» - «Չելսի»՝ 0:0
«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 3:1 (տեսանյութ)
Բրենան Ջոնսոն, 13, 42, Մատիս Տել, 90+6, 11մ - Մատեուշ Ֆերնանդեշ, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.