14:06  ,  13 մարտի, 2025

Հայաստան - Վրաստան հանդիպման տոմսերը սպառվել են

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան առաջին հանդիպման տոմսերը սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Տոմսերը վաճառքում էին միայն օնլայն տարբերակով մարտի 11-ի երկրորդ կեսից։

Հայաստանի հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով, տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։

Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում