14:06 13 մարտի, 2025Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան առաջին հանդիպման տոմսերը սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Տոմսերը վաճառքում էին միայն օնլայն տարբերակով մարտի 11-ի երկրորդ կեսից։
Հայաստանի հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով, տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։
Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.