18:27  ,  8 մարտի, 2025

«Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեց վերջին րոպեներին անգլիացի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիի խփած գոլը։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 51 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է՝ 47 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)

Կալում Հադսոն-Օդոի, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում