Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ հաղթեց 4:3 հաշվով։
«Նյուքասլ Յունայթեդից» դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Ալեքսաներ Իսակը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Լյուիս Մայլին եւ անգլիացի հարձակվող Ջեյքոբ Մյորֆին։
«Նոթինգեմ Ֆորեսթի» գոլերը խփեցին անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոին, սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը եւ անգլիացի կիսապաշտպան Ռայան Իեյթսը։
«Նոթինգեմ Ֆորեսթը» 47 միավորով երրորդն է, «Նյուքասլ Յունայթեդը» 5-րդն է՝ 44 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որն այս տուրում կընդունի առաջատար «Լիվերպուլի» հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 4:3 (տեսանյութ)
Լյուիս Մայլի 23, Ջեյքոբ Մյորֆի, 25, Ալեքսանդր Իսակ, 33, 11մ, 34 - Կալում Հադսոն-Օդոի, 6, Նիկոլա Միլենկովիչ, 63, Ռայան Իեյթս, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի