01:56  ,  16 հունվարի, 2025

«Արսենալը» պարտության մատնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Տոտենհեմի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

40-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն։

«Արսենալի» հաղթական գոլը 44-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Արսենալը» 43 միավորով երկրորդն է, «Տոտենհեմը» 13-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոլանկե, 40, ինքնագոլ, Լեանդրո Տրոսարդ, 44 - Սոն Հին Մին, 25

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news