02:00  ,  27 դեկտեմբերի, 2024

«Լիվերպուլի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Լեսթեր Սիթիին» եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի գանացի հարձակվող Ջորդան Այուն։

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին հավասարությունը վերականգնեց «Լիվերպուլի» հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։

Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմից երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը։

82-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 17 խաղից հետո 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիին», որն անցկացրել է 18 հանդիպում։ «Լեսթեր Սիթին» 18-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լեսթեր Սիթի»՝ 3:1 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 45+1, Քյորթիս Ջոնս, 49, Մոհամեդ Սալահ, 82 - Ջորդան Այու, 6

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news