02:00 27 դեկտեմբերի, 2024Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Լեսթեր Սիթիին» եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի գանացի հարձակվող Ջորդան Այուն։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին հավասարությունը վերականգնեց «Լիվերպուլի» հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։
Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմից երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը։
82-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 17 խաղից հետո 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիին», որն անցկացրել է 18 հանդիպում։ «Լեսթեր Սիթին» 18-րդն է՝ 14 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Լիվերպուլ» - «Լեսթեր Սիթի»՝ 3:1 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 45+1, Քյորթիս Ջոնս, 49, Մոհամեդ Սալահ, 82 - Ջորդան Այու, 6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.