22:42  ,  25 դեկտեմբերի, 2024

Զեեդորֆի որդին սկսել է մարզվել «Միլանի» հիմնական կազմի հետ

Իտալական «Միլանի» եւ Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆի որդին սկսել է մարզվել միլանյան ակումբի գլխավոր թիմի հիմնական կազմի հետ, հաղորդում է Football Italia-ը։

17-ամյա Դենզել Զեեդորֆը կենտրոնական կիսապաշտպան է եւ հանդես է գալիս «Միլանի» մինչեւ 18 տարեկանների թիմի հետ՝ ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում խփելով 1 գոլ։

Դենզել Զեեդորֆը միլանյան ակումբի համակարգում է 12 տարեկանից։

Կլարենս Զեեդորֆը «Միլանում» հանդես է եկել 2002-2012 թվականներին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English