22:42 25 դեկտեմբերի, 2024Իտալական «Միլանի» եւ Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆի որդին սկսել է մարզվել միլանյան ակումբի գլխավոր թիմի հիմնական կազմի հետ, հաղորդում է Football Italia-ը։
17-ամյա Դենզել Զեեդորֆը կենտրոնական կիսապաշտպան է եւ հանդես է գալիս «Միլանի» մինչեւ 18 տարեկանների թիմի հետ՝ ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում խփելով 1 գոլ։
Դենզել Զեեդորֆը միլանյան ակումբի համակարգում է 12 տարեկանից։
Կլարենս Զեեդորֆը «Միլանում» հանդես է եկել 2002-2012 թվականներին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.