Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն թունավորվել է գերմանական ռեստորանում։ Բռնցքամարտիկին անհրաժեշտ է եղել շտապ բժշկական օգնություն Բեռլինի ռեստորաններում մեկում գործնական ընթրիքից հետո։ Հանդիպման հինգ մասնակիցներն էլ կերել հավի ճուտի աղցան։ Որոշ ժամանակ անց ստիպված են եղել կանչել բժիշկի, որն արձանագրել է սննդային թունավորում։
«Մենք հայտնել ենք միջադեպի մասին հսմապատասխան մարմիններին, քանի որ այդ ամենը վտանգ է ներկայացնում այլ մարդկանց համար եւս։ Ռեստորանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել»,- Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենտեի խոսքը մեջբերում է sport.segodnya.ua-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի