00:22  ,  10 հոկտեմբերի, 2024

«Յուվենտուսը» կխզի պայմանագիրը Պոգբայի հետ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոն հաստատել է, որ հակադոպինգային կանոնների խախտման (տեստոստերոնի բարձր մակարդակ) համար որակազրկված ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կհեռանա իտալական ակումբից։ Կողմերը բանակցում են պայմանագրի խզման հարցով։

«Կարող եմ հաստատել, որ մենք բանակցում ենք Պոլ Պոգբայի հետ։ Պայմանագրի խզման վերաբերյալ որոշում արդեն կա, մնում է համաձայնության հասնել պայմանների վերաբերյալ։

Պոգբան կլքի «Յուվենտուսը» եւ կդառնա ազատ գործակալ»,- Սկանավինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Պոգբայի որակազրկումը 4 տարուց կրճատվել է եւ այժմ 18 ամիս է։ Արդեն հունվարին 31-ամյա ֆուտբոլիստը կարող է վերսկսել մարզումները, իսկ մարտին մասնակցել պաշտոնական հանդիպումների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English