00:22 10 հոկտեմբերի, 2024Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոն հաստատել է, որ հակադոպինգային կանոնների խախտման (տեստոստերոնի բարձր մակարդակ) համար որակազրկված ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կհեռանա իտալական ակումբից։ Կողմերը բանակցում են պայմանագրի խզման հարցով։
«Կարող եմ հաստատել, որ մենք բանակցում ենք Պոլ Պոգբայի հետ։ Պայմանագրի խզման վերաբերյալ որոշում արդեն կա, մնում է համաձայնության հասնել պայմանների վերաբերյալ։
Պոգբան կլքի «Յուվենտուսը» եւ կդառնա ազատ գործակալ»,- Սկանավինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պոգբայի որակազրկումը 4 տարուց կրճատվել է եւ այժմ 18 ամիս է։ Արդեն հունվարին 31-ամյա ֆուտբոլիստը կարող է վերսկսել մարզումները, իսկ մարտին մասնակցել պաշտոնական հանդիպումների։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.