20:06  ,  21 սեպտեմբերի, 2024

«Լիվերպուլը» պարտության մատնեց «Բորնմուտին» եւ առաջինն է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բորնմուտի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Առաջին խաղակեսում երկու րոպեում դուբլ ձեւակերպեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, աչքի ընկավ նաեւ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը։

«Լիվերպուլը» 12 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը 4 հանդիպում է անցկացրել եւ այս տուրում սեպտեմբերի 22-ին կմրցի «Արսենալի» հետ։ «Բորնմուտը» 5 միավորով 13-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բորնմուտ»՝ 3:0 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 26, 28, Դարվին Նունիես, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news