10:35  ,  30 օգոստոսի, 2024

Եվրոպայի լիգա․ Հիմնական փուլի բոլոր մասնակիցները

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի բոլոր մասնակիցները։ Նոր ձեւաչափով մրցաշարին մեկ մրցաշարային աղյուսակով կմասնակցի 36 թիմ։

Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին։ Թիմերը բաժանված են չորս զամբյուղների։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կանցկացնեն անցումային հանդիպումներ։

Առաջին զամբյուղ․ «Ռոմա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Պորտու», «Այաքս», «Գլազգո Ռեյնջերս», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Լացիո», «Տոտենհեմ», «Սլավիա Պրահա»։

Երկրորդ զամբյուղ․ «Ռեալ Սոսիեդադ», «ԱԶ Ալկմար», «Օլիմպիակոս», «Լիոն», «Ֆեներբահչե», «Բրագա», ՊԱՕԿ, «Մաքաբի Թել Ավիվ», «Ֆերենցվարոշ»։

Երրորդ զամբյուղ․ «Գալաթասարայ», «Բուդյո-Գլիմտ», «Ղարաբաղ», «Վիկտորիա Պլզեն», «Յունիոն», «Դինամո Կիեւ», «Լուդոգորեց», «Միդտյուլանդ», «Մալմյո»։

Չորրորդ զամբյուղ․ «Աթլետիկ», «Հոֆենհայմ», «Նիցա», «Անդերլեխտ», «Տվենտե», «Բեշիկթաշ», ՖԿՍԲ, ՌՖՇ, «Էլֆսբորգ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news